Մինչև 2 մլն դրամաշնորհ ՀԿ-ների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, հայտարարում է դրամաշնորհային մրցույթ հասարակական կազմակերպությունների համար։

Մրցույթը հայտարարվում է ըստ հետևյալ անվանակարգերի.

  • Հանրության իրազեկում ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ,
  • Ծխելուց զերծ ապրելակերպի օգուտների մասին բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացում,
  • Հակածխախոտային օրենսդրության կիրարկման խթանում և պատասխանատու մարմինների ներգրավում առկա օրենսդրության արդյունավետության բարձրացման գործում,
  • Հասարակության շրջանում բնապահպանական խնդիրների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացում,
  • Էկոտուրիզմի զարգացումը՝ որպես բնության պահպանության գրավական,
  • Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում,
  • Գյուղական համայնքների բնակչության զբաղվածությունը խթանող ծրագրերի իրականացում,
  • Սահմանամերձ գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում,
  • Հասարակության շրջանում զինվորի կերպարի արժևորումը՝ որպես երիտասարդ հերոսի մարմնավորում,
  • Հայոց ազատագրական պայքարի ղարաբաղյան ճակատի հերոսներ,
  • Հայոց ցեղասպանությունը վերապրածներ. պատմություններ, հիշողություններ, վավերապատումներ,
  • Ցեղասպանություն և մշակույթ:

Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ներկայացված յուրաքանչյուր անվանակարգի համար հատկացվող գումարը չի կարող գերազանցել՝ ծխելու դեմ պայքարին ուղղված անվանակարգերում՝ 2000000 դրամ, բնապահպանության ոլորտին վերաբերող անվանակարգերում՝ 2000000 դրամ, վերարտադրողական առողջությանը վերաբերող անվանակարգերում՝ 1000000 դրամ, գյուղական համայնքների խնդիրներին առնչվող անվանակարգերում՝ 1000000 դրամ, մերօրյա հերոսների փառաբանմանն ուղղված անվանակարգերում՝ 1000000 դրամ:

Նախապատվությունը կտրվի այնպիսի ծրագրերին, որոնք պարունակում են նորարարական մոտեցումներ, գործիքներ և առավել մեծ ազդեցություն կարող են ունենալ թիրախային խմբի վրա:

Մրցույթին մասնակցելու համար մրցութային հայտը պետք է ներկայացվի 2015 թվականի հունիսի 1-ից մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը, ժամը 12:00` յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 11:00-16:00 (ընդմիջում` 13:00-14:00), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374 10 56 79 22:

Հայտի, ծրագրի և ֆինանսական նախահաշվի ձևերը կարող եք ներբեռնել, ինչպես նաև այլ մանրամասների տեղեկանալ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի www.heh.am պաշտոնական ինտերնետային կայքից:




Լրահոս