Ժողովուրդ.Մահացել է Սերժ Սարգսյանի հավատարիմներից մեկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 12-ին` ժամը 19:00-ի սահմաններում, ավտովթարի զոհ դարձած Խաչատուր Գրիգորյանը Սերժ Սարգսյանի անվտանգության պետ Վաչիկ Ղազարյանի օգնականն էր: Նրա հետ նույն մեքենայում եղած ևս երկուսը նույնպես Ղազարյանի աշխատակիցներն են: “Ժողովուրդ”-ի աղբյուրների փոխանցմամբ` երիտասարդ Գրիգորյանը մշտապես աշխատել է Ս. Սարգսյանի հետ և եղել նրա հավատարիմը:
Իհարկե, ավտովթարը փորձանք է, որ կարող է յուրաքանչյուրի հետ կատարվել: Բայց այստեղ ուշագրավն այն է, որ Խ. Գրիգորյանի կարգավիճակն անգամ պաշտոնական տեղեկատվության մեջ նշված չէ:
Ըստ ոստիկանության տրամադրած տեղեկությունների` Երևան-Իջևան ճանապարհի 72-րդ կմ-ին “BMW X-5” մակնիշի ավտոմեքենան Իջևանի ուղղությամբ ընթանալիս դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել այդ գոտուց դուրս կայանված “ԻԺ-2715” մակնիշի ավտոմեքենային, ապաևչգործող կամրջի երկաթբետոնյա կոնստրուկցիային: Բախումների հետևանքով “BMW X-5”-ի սրահում գտնվող 27-ամյա Խաչատուր Գրիգորյանը տեղում մահացել էր: Իսկ երկու տղամարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցե:
Խ. Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը երեկ տեղի ունեցավ Ս. Հովհաննես եկեղեցում, իսկ հուղարկավորությունն այսօր է:




Լրահոս