Երեկ “ՀԺ”-ն տեղեկություն է ստացել, որ մի քանի օր առաջ Երևանի քաղաքապետարանն ապամոնտաժել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) պատկանող “Երևան Սիթի” սուպերմարկետների ցանցի գովազդային ցուցանակները։
Ըստ թերթի տեղեկության, ընկերությունը չի վճարել մի քանի ամսվա տեղական տուրքի գումարը, ինչի պատճառով նաև տուգանվել է քաղաքապետարանի կողմից։ Սրա վերաբերյալ մանրամասներ ստանալու նպատակով թերթի հարցմանը Երևանի քսւղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունից պատասխանեցին. “Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 15/5 հասցեում գտնվող “Երևան-Սիթի” սուպերմարկետի տարածքում “Ալեքս-Գրիգ” ՍՊԸ-ի կողմից տեղադրված գովազդները ապամոնտաժվել են արտաքին գովազդի տեղադրման թույլտվության ժամկետի ավարտի պատճառովե։