![](https://armlur.am/wp-content/uploads/2015/06/020615-HinShen-Khotsi-Paraton-Info.jpg)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին Շուշիի շրջանի Հին շեն գյուղում ներկա է գտնվել «Խնոցի» արցախյան փառատոնին:
Նախագահ Սահակյանը նման միջոցառումները համարել է ազգային ավանդույթների պահպանման եւ տարածման կարեւոր միջոցներից մեկը` նշելով, որ փառատոնները պետք է դառնան ավանդական:
Փառատոնին մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից: