
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և BusinessFrance-ը՝ Ֆրանսիայում միջազգային ներդրումների և ձեռնարկություների զարգացման ֆրանսիական միջազգային գործակալությունը, ս.թ. հունիսի 3-ին և 4-ին Երևանում կազմակերպում են « Ֆրանսիական օրեր »:
Երևանի գործարար համայնքը ակտիվորեն մոբիլիզացվել է այս տնտեսական միջոցառման կապակցությամբ, որի նպանակն է զարգացնել Հայաստանի և Ֆրանսիայի միջև առևտրային հարաբերությունները :
Հայկական մոտ 30 ընկերությունների ներկայացուցիչներ կհանդիպեն նորաձևության, դիմահարդարման և լայն սպառման առարկաների բնագավառները ներկայացնող ֆրանսիական ձեռնարկությունների հետ, ինչպես օրինակ 1850 թվականից ի վեր գործող, ծովային ոճի գծավոր վերնաշապիկի հեղինակ՝ հայտնի Saint-James ապրանքանիշն է, Մարսելի հանրահայտ տնայնագործ օճառը և պրոֆեսիոնալ խնամքի այլ նյութեր ներկայացնող Hygiène & Nature ընկերությունը, ինչպես նաև դեմքի խնամքի նորարար նյութեր արտադրող Biogénie ընկերությունը :
Գյուղմթերքների բնագավառում ֆրանսիական վարպետությունը կներկայացնի գինեգործության սեկտորի սարքավորումներ արտադրող Valentin խումբը :
BusinessFrance-ի թիմը և ֆրանսիական ընկերությունները հունիսի 3-ին ժամը 12.30-ին կմասնակցեն Երևանում Baguette&Co ֆրանսիական հացաբուլկեղենի խանութ-սրճարանի բացմանը Աբովյան 20 հասցեում: Սա լավ առիթ է բացահայտելու ֆրանսիական ընկերության առևտրային հաջողությունը Հայաստանի մայրաքաղաքում: