Ոչինչ չենք որոշել. Եվգենի Բիբինը` ՀՀԿ-ի հետ հանդիպման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը ՀՀ Ազգային ժողովում Հանրապետական խմբակցության հետ մոտ 3,5 ժամ քննարկում էր էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցը: Քննարկմանը ներկա էին նաև Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ու Հանրային Ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Հանդիպումից հետո Բիբինը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Այն հարցին, թե ինչ եք որոշել, նա պատասխանեց. «Ոչինչ չենք որոշել»:  Իսկ այն հարցին, թե ձեզ ծանո՞թ է հայ բնակչության դիրքորոշումը թանկացման հարցով, Բիբինը նշեց. «Ոչ»:

Նա հրաժարվեց պատասխանել թանկացման պատճառներին, իր աշխատավարձին և ՀԷՑ-ի թույլ տված ճոխություններին վերաբերող հարցերին:




Լրահոս