Տղամարդկանց կտուգանեն մետրոյում լայն բացված ոտքերի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նյու-Յորքում տղամարդիկ հետայսու ստիպված են լինելու համակ ուշադրությամբ հետևել իրենց նստելաձևին մետրոյում: Այսուհետ չափազանց լայն բացված ոտքերով նստելու դեպքում ուղևորներին սպառնում է տուգանք:

Ուշագրավ է, որ այս կանոնը վերաբերում է գլխավորապես ուժեղ սեռի ներկայացուցիչներին, հայտնում է Huffington Post-ը:

Հավելենք, որ անձնական տարածքի խնդիրը վաղուց ակտուալ խնդիր է դարձել «Մեծ խնձորի» (Նյու Յորք) բնակիչների համար:




Լրահոս