Տեղի կունենա հեծանվաերթ` էլեկտրաէներգիայի թանկացման դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 6-ին, ժամը 18.00-ին Ազատության հրապարակից մեկնարկելու է հեծանվաերթ` Սայաթ-Նովա, Տերյան, Մոսկովյան փողոցներ ուղղությամբ, այնուհետև, Մաշտոցի պողոտայով դեպի Սայաթ-Նովա, Աբովյան փողոցներ ուղղությամբ դեպի Հանրապետության Հրապարակ, որտեղ կավարտվի միջոցառումը:

«Միջոցառումն իրականացվում է ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագների անհիմն բարձրացման, որի չկանխվելը կկանգնեցնի Հայ ժողովրդին էլ ավելի ծանր սոցիալական պայմանների առջև: Երթի ընթացքում կիրառվող անբաժան միջոցներն են հեծանիվները և այլ անվային փոխադրամիջոցներ (ռոլիկ, սքեյթ և այլն)։

Երթի պահանջներն են՝ իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը, պատասխանատվության ենթարկել ապօրինությունների մեղավորներին, ինչպես նաև բարեփոխել ոլորտ»,- ասված է հաղորդագրության մեջ:




Լրահոս