ԻՊ-ին անդամակցած տաջիկ գնդապետին մեղադրել են պետական դավաճանության մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տաջիկստանի գլխավոր դատախազությունը պետական դավաճանության մեջ է մեղադրել երկրի ՆԳՆ հատուկ ստորաբաժանման նախկին հրամանատար Գուլմուրոդ Խալիմովին, ով ավելի վաղ հայտարարել էր «Իսլամական պետության» շարքերին միանալու մասին:

Փախուստի դիմած գնդապետը հեռակա կարգով ձերբակալվել է, նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Նրան նաև մեղադրում են այլ պետությունների տարածքում հանցավոր համագործակցության ու զինված հակամարտություններին կամ ռազմական գործողություններին ապօրինի մասնակցության մեջ:

Միևնույն ժամանակ գլխավոր դատախազությունը հերքել է այն տեղեկությունները, որ նրա մի քանի բարձրաստիճան սպաներ լքել են հայրենիքն ու նրա հետ միացել են ԻՊ-ին:




Լրահոս