Յանցզի գետի վրա «Արևելքի աստղ» կրուիզային նավի կործանման արդյունքում զոհերի թիվն աճել է՝ հասնելով 14-ի, փոխանցում է Reuters-ը:
Ավելի քան 400 մարդ անհետ կորած է համարվում:
Չնայած այս պահին ողբերգության վայրում բարդ եղանակային պայմաններին, շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները:
Փրկարարական աշխատանքները տարվում են 3 ճանապարհով՝ կտրում են նավի հատակը, որպեսզի կարողանան հասնել նավի մեջ հնարավոր ողջ մնացած մարդկանց: Որոնողական աշխատանքներ են տարվում ջրի մակերեսին ու ջրի տակ՝ 10 մ խորության վրա: