ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ ՀՀ Կառավարության կայքից

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մայիսի 28-ին աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի եւ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին: Նույն օրը` երեկոյան, Բուրաբայում Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն առանձնազրույց է ունեցել Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ: Երկու երկրների վարչապետները քննարկել են հայ-բելառուսական տնտեսական համագործակցության խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:

 

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե կոնկրետ ո՞ր դեպքերում է անցկացվում ծառայողական քննություն:

Ժաննա Արիստակեսյան (30 տարեկան, օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ծառայողական քննություն անցկացվում է`
ա) եթե քաղաքացիական ծառայողը ծառայողական քննություն անցկացնելու մաuին համապատաuխան գրավոր պահանջ է ներկայացրել Խորհրդին.
բ) եթե քաղաքացիական ծառայողի նկատմամբ 1 տարվա ընթացքում արդեն կիրառվել է «խիuտ նկատողություն», «oրենքով uահմանված կարգով աշխատավարձի իջեցում», «քաղաքացիական ծառայության ավելի բարձր դաuային աuտիճանի, բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դաuային աuտիճանի, իջեցում` մեկ աuտիճանով» կարգապահական տույժերից որեւէ մեկը եւ քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը դիմել է քաղաքացիական ծառայողի նկատմամբ «խիuտ նկատողություն», oրենքով uահմանված կարգով աշխատավարձի իջեցում», «քաղաքացիական ծառայության ավելի բարձր դաuային աuտիճանի, բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դաuային աuտիճանի, իջեցում` մեկ աuտիճանով» կարգապահական տույժերից որեւէ մեկը կիրառելու նպատակով Խորհրդի համաձայնությունն ստանալու համար.
գ) եթե քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (ՀՀ նախարարության աշխատակազմի ղեկավարի դեպքում՝ ՀՀ համապատասխան նախարարը) դիմել է քաղաքացիական ծառայողի նկատմամբ «զբաղեցրած պաշտոնից ազատում՝ քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ» կարգապահական տույժը կիրառելու նպատակով Խորհրդի համաձայնությունն ստանալու համար,
դ) եթե քաղաքացիական ծառայողին պաշտոնում նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը կամ վերջինիu կողմից լիազորված պաշտոնատար անձը) դիմել է oրենքով uահմանված փորձաշրջանը չանցնելու հիմքով քաղաքացիական ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու նպատակով Խորհրդի համաձայնությունն ստանալու համար:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ քաղծառայողների թվաքանակը 2014թ.-ին, 2013թ.-ի համեմատ, նվազել է՝ 6734-ից դառնալով 6526:

 

 

 

ՀԱՐՑ. Ես հողատարածք եմ գնել հիփոթեքով: Ցանկանում եմ կառուցապատում կատարել հենց այդ հողատարածքում: Խնդրում եմ ասեք՝ ես իրավունք ունեմ հիփոթեքի առարկա հանդիսացող հողամասում կառուցապատում իրականացնել:

Հակոբ Ավագյան (38 տարեկան, գործարար)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն՝ «Հողամասի հիփոթեքի դեպքում գրավի իրավունքն օրենքի ուժով տարածվում է նաեւ այդ հողամասում գտնվող կամ կառուցվող գրավատուի շենքերի կամ շինությունների վրա»: Նույն օրենսգրքի 267-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ «Գրավատուն իրավունք ունի, առանց գրավառուի համաձայնության, հիփոթեքի պայմանագրով գրավ դրված հողամասում սահմանված կարգով կառուցելու շենքեր եւ շինություններ, եթե այլ բան նախատեսված չէ հիփոթեքի պայմանագրով: Այդ շենքերի եւ շինությունների վրա եւս տարածվում է գրավի իրավունքը օրենքի ուժով»:

ՀՀ անշարժ գույքին առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով, օրենքը թույլ է տալիս հիփոթեքով գնած հողատարածքում իրականացնել ցանկացած տեսակի կառուցապատում, եթե պայմանագրով դա արգելված չէ: Այսինքն` հողի փաստացի սեփականատերը կարող է կառուցել այն, ինչի համար ի սկզբանե ձեռք է բերել այդ հողատարածքը:




Լրահոս