«Օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին Չեխիա՞ կուղարկեն. նոր զարգացումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեխիայի ու Հայաստանի արդարադատության նախարարները քննարկում են «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի գործը, ով մեղադրվում է Չեխիայի Հանրապետությունում սպանություն պատվիրելու մեջ և ում արտահանձնումը պահանջում են Չեխիայի իշխանությունները: Այս մասին, ինչպես գրում է ceskenoviny.cz-ը, լրագրողներին հայտնել է Հովիկ Աբրահամյանը:

Ինչպես հայտնում է չեխական կայքը, Սողոյանը բանտարկված չէ ու գտնվում է Հայաստանում, որը թույլ չի տալիս իր քաղաքացիներին կրել իրենց պատիժն արտերկրում:

Աբրահամյանը հայտարարել է, որ Երևանը պատրաստ է զբաղվել այս գործով, եթե գտնվեն կենսունակ ճանապարհներ:

«Ցանկացած մարդ, ով խախտում է օրենքը, պետք է պատասխանատվություն կրի դրա համար»,- ավելացրել է նա իր չեխ գործընկեր Բոգուսլավ Սոբոտկայի հետ մամլո ասուլիսի ժամանակ:




Լրահոս