Ինչու Լատվիայում Հայաստանի դեսպանատունը չի բացվում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեռեւս իր՝ ԱԺ նախագահության տարիներին Ռիգա կատարած այցի ժամանակ Լատվիայի մի շարք պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ շուտով Հայաստանն այդ երկրում դեսպանատուն է «բացելու»: Համենայնդեպս, Լատվիայում շատ պաշտոնյաներ մեր թղթակցի հետ զրույցում այդ հարցը համարում էին լուծված: Սակայն մինչեւ այսօր Ռիգայում Հայաստանը դեսպանատուն չունի:

«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանից պարզել, թե ինչու Լատվիայում Հայաստանի դեսպանատունը չի բացվում: «Դեսպանության հարցումը կարգավորվում է օրենքով եւ համապատասխան որոշումներով: Այս պահին ֆինանսավորման մասով կառավարության նման որոշում չկա: Ռիգայում մեր դեսպանի նստավայրը Վիլնյուսն է»,- ասաց Տիգրան Բալայանը: Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, եւ որ Հ. Աբրահամյանը նման խոստում չի տվել»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս