«Հայաստանը կտրուկ կերպով պետք է կասեցնի Ադրբեջանի առաջարկը». «168 Ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի ընդլայնումը դեմ է ՀՀ շահերին»,- «168 Ժամ» թերթի հետ զրույցում այս մասին ասաց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր-նախագահ Ստյոպա Սաֆարյանը` անդրադառնալով ՀՀ-ում Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչի մամլո ասուլիսին: Ի դեպ, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը տարածաշրջանային այցի շրջանակում եղավ նաև Հայաստանում:

Երևանում սերբ պաշտոնյան իր երևանցի գործընկերոջ հետ բանակցություններին հաջորդած ասուլիսի ընթացքում բացահայտեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Ադրբեջանի նոր առաջարկը: Նա հայտարարել է, որ Ադրբեջանն առաջարկում է ավելացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների թիվը: Նրա կարծիքով` սա ամենևին էլ նոր առաջարկ չէ, սակայն այս առաջարկը ընդունելու համար կոսենսուսով կայացված որոշման կարիք կա, որը կընդունվի մասնակից բոլոր երկրների կողմից:

«Միգուցե այս հարցը ուսումնասիրենք ապագայում, բայց, կարծում եմ, ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շարունակի աշխատել: Եթե որևէ կողմ գոհ չէ աշխատանքի արդյունքներից, այնուամենայնիվ սա միակ ձևաչափն է, որի շրջանակում տարաբնույթ բանակցություններ են ընթանում, երկխոսություն է տեղի ունենում, և սա պետք է պահպանվի»,- ասել է եվրոպացի դիվանագետը»:

 

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս