«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Արտաշատի քաղաքապետի ընտրություններին առաջադրված միակ թեկնածուն՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանը, արդեն սկսել է այլ ճանապարհով շահել արտաշատցիների սրտերը: «Ժողովուրդ»-ը արտաշատցիներից տեղեկացավ, որ այս օրերին Արգամ Աբրահամյանի նախընտրական շտաբում հերթագրում են այն քաղաքացիներին, ովքեր ունեն աչքերի տեսողության կամ ատամների հետ կապված խնդիրներ:
Տեսողության խնդիր ունեցողներին խոստանում են անվճար օպտիկական ակնոց բաժանել, իսկ ատամների հետ կապված բողոք ունեցողներին խոստանում են ուղարկել բուժման: Արդյունքում, արդեն մի քանի օր է՝ նախընտրական շտաբը լցված է քաղաքացիներով: Տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ»-ը կապվեց ՀՀԿ-ի Արարատի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Կարինե Պողոսյանի հետ»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: