Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը` ԱԺ ԲՀԿ-ական պատգամավո՞ր. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. ,«Թեև խորհրդարանական նոր ընտրություններին դեռևս երկու տարի կա, սակայն ամենայն հավանականությամբ քոչարյանական թիմը փորձելու է ակտիվ գործունեություն ծավալել սեփական թիմի հենասյունը կառուցելով մերձավոր բարեկամների ներուժի վրա:

«ՉԻ» տեղեկություններով ապագա խորհրդարանի պատգամավորի պրոտեժեներից է համարվում Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը՝ Իրինա Քոչարյանը, որն այժմ Երևանի ԲՀԿ խմբակցության ավագանու անդամ է: Նրա կրթության մասին վկայացրերը փաստում են, որ նա արտերկրի հեղինակավոր բուհերում լավ կրթություն է ստացել, չնայած ավագանու նիստերի ժամանակ երբևէ որևէ հարցի մասին չի բարձրաձայնել: Անդրադառնալով վերջինիս պատգամավոր դառնալու հեռանկարին, նշենք, որ Քոչարյանի բոլոր քայլերը տանում են նրան, որ հույսը դնի միայն հարազատների վրա, քանի որ փորձը ցույց տվեց, որ շատերը նրա համախոհներից ճամբարափոխ եղան և ի չիք դարձրին կրկին վերարտադրվելու նրա բոլոր ճիգերը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս