ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՀԵՌԱՑՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությանը «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում Հայաստանի կողմից ներկայացվել է «Եթե բոլորը…» ֆիլմը: Հուրախություն մեզ՝ այն անցել է ընտրության առաջին փուլը` ընդգրկվելով ֆիլմերի «Երկար ցուցակում» (Long list): 2013թ-ի հունվարի 10-ին կինոակադեմիան կհայտարարի ֆիլմերի միջանկյալ ցուցակը, իսկ փետրվարին հայտնի կդառնան «Օսկար»-ի հավակնորդ ֆիլմերը: Ֆիլմի պրոդյուսեր, սցենարի համահեղինակ եւ գլխավոր դերակատար Միքայել Պողոսյանը նշել է, որ ադրբեջանցիները քարկոծում են ֆիլմը, քանի որ այն Ադրբեջանի «օկուպացված» հողերի մասին է: Մեր ֆիլմի վերաբերյալ ադրբեջանական մի քանի կայք գրել է, որ իրենց դուր չի եկել սցենարը, եւ այն գողացված է իրենցից: Դրանից զատ, ազերիների կարծիքով՝ ֆիլմը ռասիզմ ու ատելություն է սերմանում իրենց հանդեպ: Ադրբեջանական կողմը պաշտոնական նամակով դիմել է «Օսկար»-ի կազմակերպիչներին՝ ֆիլմը մրցանակաբաշխությունից հեռացնելու պահանջով: 




Լրահոս