Արմուտքը պետք է զինվի՝ Ռուսաստանի դեմ պայքարելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արևմտյան երկրները պետք է անհապաղ բարձրացնեն իրենց ոչ միջուկային զենքի արդյունավետությունը, որպեսզի հնարավորություն ունենան հակազդել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ագրեսիվ քաղաքականությանը: Նման եզրակացության են եկել Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինտսիտուտի մասնագետները:

Նրանց զեկույցում նշվում է, որ Խորհրդային միությունից հետո հաստատված կարգ ու կանոնի ցանկացած խախտում կարող է սպառնալիքի տակ դնել Եվրամիության ու ՆԱՏՕ-ի գոյությունը: Ընդ որում զեկույցում նշվում է, որ այս պահին Եվրոպան գլուխ չի հանում այդ կարգը պահպանելու խնդրից:

Զեկույցի հեղինակները մասնավորապես կարծում են, որ եվրոպական պետությունները թերագնահատել են վերջին տարիներին Ռուսաստանից եկող վտանգը, ինչպես նաև չեն կարողացել ըստ արժանվույն պատասխանել Ուկրաինայի հանդեպ ռուսական ագրեսիային, ու ստեղծված իրավիճակում Կիևին արդյունավետ օգնություն ցուցաբերել:




Լրահոս