Նախարարը ներկայացրեց, թե կարկուտն ինչ վնասներ է հասցրել գյուղատնտեսությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության նիստի սկզբում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրամանով ներկայացրեց, թե վերջին օրերին տեղացած կարկուտներն ինչ վնասներ են պատճառել:

Նախարարը նախ նշեց, որ մեր երկրում կարկուտները տեղում են ապրիլից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում, իսկ ավելի ինտենսիվ` ապրիլի առաջին կեսից հետո մինչև հուլիս ընկած ժամանակահատվածում:

«Այս տարի հիմնականում վնասվել են 1400 հա բազմամյա տնկիները` ծիրանենիները և խաղողի այգիները: Բոլոր մարզերում ստեղծված են կենտրոններ, որտեղ կան համապատասխան մասնագետներ և ճշգրտվում են տվյալները: Իրական տվյալները պարզ կլինեն մի քանի օր հետո: Ամեն տարի հակակարկտային կայանների քանակն ավելացնում ենք, սակայն դրանց արդյունավետությունը կազմում է 60-75 տոկոս», – նշեց նա:

Նախարարի խոսքով, այս կայանները եվրոպական երկրներում այլևս չեն օգտագործվում, այլ կարկուտից պաշտպանվելու համար օգտագործվում է ցանցային տարբերևակը: Նախարարը հավելեց, որ  այս տարին բարենպաստ է գյուղատնտեսության համար:




Լրահոս