Նախորդ շաբաթ քաղաքապետարանի թեժ գծին ստացվել է 310 հեռախոսազանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 310 հեռախոսազանգ:

Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 242-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 68 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 64 հեռախոսազանգ, որից 40-ին լուծում է տրվել, իսկ 24-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:




Լրահոս