Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Կարապետ վարդապետ Հարությունյանը (Ֆրանսիայի հայոց թեմ):
Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ տնօրինության համար հիմք է ծառայել Հայր Կարապետի ներկայացրած դիմումը:
Այսուհետ կարգալույծ եկեղեցականը դասվում է աշխարհականների շարքը` Վարդան Հարությունյան ավազանի անունով: