Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանը խոսեց կուսակցության ստեղծման, հետագա անելիքների մասին: Նրա խոսքով` իրենք չեն ուզում լինել հերթական ուժը, որը կարող է իշխանափոխութուն անել և չեն եկել ասպարեզ ցույց տալու, որ կան, գոյություն ունեն:
«Ժամանակն ամեն ինչ ցույց կտա, ժողովուրդն է գնահատական տվողը: Մենք մեր գործն ենք անում: Մեր այսօրվա հիմնական նպատակը ինստիտուցիոնալ ընդդիմություն ձևավորելն է, որը ուժեղ կլինի»,- ասաց Սասուն Միքայելյանը:
Միքայելյանը նշեց, որ այսքան տարիների ընթացքում մի կուռ կառույց չի եղել, որ իշխանությունները զգան, որ կա ընդդիմություն:
Նրա խոսքով` երբեք ժողովրդին հուսախաբ չենք անի. «Հենց հայտարարեցինք, հաշվեք, որ 90%-ով լինելու է իշխանափոխություն. ուժեղանանք՝ կանենք: Գնալու ենք հերթական ընտրության, բայց իշխանափոխության հասնելու համար»:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում: