Արտոնություններ տրվեցին առաջնագծում հերթապահություն անցկացնող զինծառայողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության նիստում այսօր ընդունվեց զինծառայողի կողմից երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողների հերթապահության ժամանակահատվածը կրկնակի չափով հաշվարկելու մասին որոշումը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշեց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ զինված ուժերի սպայական, ենթասպայական և պայմանագրային շարքային կազմի զինծառայողների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված չեն համարժեք և նշանակալի արտոնություններ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ մշտապես Կառավարության ուշադրության կենտրոնում են մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների խնդիրները. «Մենք ուղղակի պարտավոր ենք լուծում տալ այդ հարցերին»,-նշեց վարչապետը:




Լրահոս