Սահմանադրական փոփոխությունները շոու են, իշխանական շոու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանը:
«Նման շոու 2003-ին էին ուզում անել, չանցավ: Հիմա նույնն ուզում են անեն, մի քանիսը դեմ կարտահայտվեն ու էլի չի լինի»,- ասաց նա:
Իսկ հարցին` դա կնպաստի իշխանությունների վերարտադրմանը, Միքայելյանը պատասխանեց. «Իշխանական վերարտադրություն միշտ էլ եղել է` սահմանադրական փոփոխություններից առաջ էլ հետո էլ»:
Հարցին` ՀԱԿ-ն է պատրաստվում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անվստահության հանրաքվեի վերածել, ի՞նչ կարծիք ունեք այդ մասին, Սասուն Միքայելյանը նշեց. «Հաջողություն իրենց»: Իսկ մյուս հարցին` կմիանա ՀԱԿ-ին, Միքայելյանն ասաց. «Գիժ եմ, ինչ եմ, միանամ: Ժամանակին միացա համաժողովրդական շարժմանը»:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում: