Beeline-ը շարունակում է նպաստել երեխաների համակարգչային գրագիտության բարձացմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը հայտարարում է «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի հետ համագործակցության շարունակման մասին` ուղղված երեխաների կրթական ծրագրերի արդյունավետության և համակարգչային գրագիտության բարձրացմանը:

«Beeline-ի և «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի հետ համագործակցությունը կրում է շարունակական բնույթ, քանի որ  Beeline-ը կարևորում է այն ծրագրերի իրականցումը, որոնք օգնում են  երեխաներին և երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը։ Թվային տեխնոլոգիաները ձևափոխում են կրթությունը, միջավայրը և ուսուցման միջոցները: Ուրախ եմ, որ մեր աջակցության շնորհիվ «Նագաշյան մանուկների տան» սաները կկարողանան օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաների անսահմանափակ հնարավորություններն՝ ուսուցման գործընթացը դարձնելով առավել արդյունավետ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Նագաշյան երեխաների աջակցության կենտրոնի սաների և աշխատակազմի կողմից շնորհակալություն ենք հայտնում Beeline-ի կողմից ցուցաբերվող բարի կամքի դրսևորման և կենտրոնի կրթական ծրագրերին նպաստելու համար: Հարկ է նշել, որ տրամադրվող կապը Նագաշյանուհիներին հնարավորություն է ընձեռում ընդգրկվել սկայպ-դասընթացներում, որն իրականացվում է օտարերկրյա մասնագետների կողմից: Դասընթացներն իրականացվում են անհատական և խմբային  պարապմունքների միջոցով: Տրամադրվող ինտերնետային կապն իր նպաստն է բերում մասնավորապես այն դեպքերում, երբ հարկավոր է կապ պահպանել սաների ՀՀ-ից դուրս գտնվող ծնողի կամ ազգականի հետ», – նշեց «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Միհրան Միրիջանյանը:

Նշենք, որ սա առաջին բարեգործական ակցիան չէ, որ իրականացվում է Beeline-ի կողմից «Նագաշյան Մանուկների տան» սաների համար։ Ընկերության աջակցության շնորհիվ 2012թ–ից մինչ այսօր կենտրոնի սաները օգտվում են Hi-Line ինտերնետից, իրականացվել են բարեկարգման աշխատանքներ: Երկարատև համագործակցության արդյունքն է նաև արդեն բարի ավանդույթ դարձած Beeline-ի նախաձեռնությամբ ընկերության աշխատակիցների սեփական միջոցներով «Նագաշյան Մանուկների տուն» երեխաների համար տարբեր միջոցառումների կազմակերպումը։




Լրահոս