Ադրբեջանի իրական նպատակը Թուրքիային ԵԱՀԿ Մինսկի խմբում տեսնելն է. Շավարշ Քոչարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խումբը նոր պետություններով համալրելը Ադրբեջանի վաղեմի երազանքն է։ Լրագրողների հետ զրույցում այսօր նման տեսակետ արտահայտեց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Ինչպես հայտնի է` Ադրբեջանն առաջարկել է Մինսկի խմբի համանախագահների կազմն ընդլայնել և այնտեղ ներգրավել նաև Թուրքիային և Գերմանիային:

«Դա միշտ էլ եղել է Ադրբեջանի երազանքը, իր խնդիրը ոչ թե Գերմանիան է, այլ իրական նպատակը Թուրքիան է, որը նույնական է Ադրբեջանի հետ: Դրա հետ կապված Գերմանիան առաջ է տանում մեկ նպատակի հասնելու համար, որպեսզի Թուրքիան լինի միջնորդ»,- մանրամասնեց նա:

Քոչարյանը նշեց, որ, բնականաբար, հայկական կողմը դեմ է դրան:




Լրահոս