Պետք է Ադրբեջանի ապակառուցողական գործողություններին վերջ դնել. Արտակ Զաքարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ անդամ երկրները 11-ն են, սակայն դա դեռ չի նշանակում, որ 11-ն էլ իրավունք և հնարավորություն կունենան ավելի արդյունավետ զբաղվել կոնֆլիկտի կարգավորմամբ, քան զբաղվում են Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ն։ Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այն հանգամանքին, որ Ադրբեջանը ցանկանում է ընդլայնել Մինսկի խմբի անդամների քանակը, այս մասին նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Նա ընդգծեց, թե տարբեր ժամանակներում եղել են առաջարկներ և՛ ԵՄ կողմից, և՛ տարբեր պետությունների կողմից՝ իրենց քաղաքական ծառայությունները մատուցել կոնֆլիկտի կարգավորման հարցում:

«Մի կարևորագույն գործընթաց կա, որ պետք է ապահովեն բոլոր այն պետություններն ու կառույցները, ովքեր որ ցանկություն ունեն խնդիրը տեսնել խաղաղ կարգավորման փուլում, դա Ադրբեջանի ապակառուցողական գործողություններին վերջ դնելն է և Ադրբեջանին բերել մի դաշտ, որտեղ հնարավորություն կլինի խոսել կոնկրետ բանակցային դետալներից և թույլ չտալ Ադրբեջանին յուրաքանչյուր անգամ ձախողել ձեռքբերումները կամ փորձել ձևախեղել բանակցային գործընթացը»,-հավելեց նա:




Լրահոս