Պուտինն Արա Աբրահամյանին նոր պաշտոն է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ հրամանագրով Նախագահին առընթեր ազգային քաղաքականության տեղեկատվական ապահովման հանձնաժողով է ստեղծվել: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել «Հայերի միության նախագահ» Արա Աբրահամյանը: Նոր հանձնաժողովի գործունեությունն ազգային փոքրամասնությունների շրջանում պետական քաղաքականության իրականացումն է:

Ռուսաստանի նախագահի ևս մեկ հրամանագրով Արա Աբրահամյանը նշանակվել է Ռուսաստանի օրվա, Ազգային միասնության ու Ռուսաստանի հետ Ղրիմի ու Սևաստոպոլի վերամիավորմանը նվիրված միջոցառումների նախապատրաստման աշխատանքային խմբի անդամ:




Լրահոս