Էլէներգիայի 17 դրամ թանկացումը օբյեկտիվ առաջարկ չէ. Էդ. Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի պատգամավորները կորոշեն էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ լսումները բաց կլինեն, թե փակ: Այս մասին այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազամովը: «Ես կարծում եմ, որ մեր խնդիրը հարց լուծելն է, ոչ թե շոու անելը»,-նշեց նա:

ՀՀԿ խոսնակն ընդգծեց, որ ոչ մի իշխանություն կողմնակից չէ անհարկի թանկացումներին, սակայն ընդգծեց, թե դեռ չտեսած թանկացումները՝ այդ մասին պետք չէ խոսել: Անդրադառնալով բողոքներին՝ Շարմազանովն ընդգծեց. «Առաջին հերթին մեզ ձեռք չի տալիս, որ թանկացում լինի»:

Խոսելով ՀԷՑ տնօրեն Եվգենի Բիբինի ու ՀՀԿ խմբակցության հանդիպման մասին՝ Շարմազանովը ներկայացրեց իր սեփական տեսակետը. «Իմ կարծիքով՝ 17 դրամը այն ճշմարիտ կամ օբյեկտիվ առաջարկը չէ, որ արվել է, սա իմ տպավորությունն է, բայց իմ տպավորությունը մասնագիտական չէ»:




Լրահոս