Գագիկ Ծառուկյանի թեման ՀՀԿ-ի համար այլևս փակ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Աբովյանում հունիսի 7-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններին, ևս մեկ անգամ նշեց, որ ընտրությունների հարցերով զբաղվում են մարզային կառույցները և նրանք էլ որոշել են, թե ում են սատարելու:

Այն դիտարկմանը, թե ինչու էր Սերժ Սարգսյանը «չարիքի» (Գագիկ Ծառուկյան) կողքը կանգնած կինոթատրոնի բացմանը,  նա նշեց. «Չի կարող  որևէ երկրի հանրապետության նախագահ այլ անձի  կողքը կանգնած լինի, այլ անձերն են կանգնած լինում երկրի նախագահների կողքը»:

Նա ընդգծեց, որ Գագիկ Ծառուկյանի թեման իրենց համար փակ է: «Ի՞նչ եք ուզում Գագիկ Ծառուկյանից, նա քաղաքականությունից դուրս է եկել, հանգիստ թողեք Գագիկ Ծառուկյանին: Նա շեշտեց, որ ԲՀԿ նախկին ղեկավարի վերաբերյալ փետրվարի 12-ին եղել են քաղաքական հայտարարություններ:




Լրահոս