Ո՞վ պետք է պատասխան տա և վերադարձնի Կարո Կարապետյանից վերցված 8 մլն դոլարը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Գոհարիկ Ենոքյանն արդարացվել Է, եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Ինչպես հայտնի է՝ Ենոքյանը մեղադրվում էր մեկ այլ ԲՀԿ-ական պատգամավորի՝ Կարո Կարապետյանի մահափորձի կազմակերպմանը հանցակից լինելու մեջ: Այս գործի առանցքը Կարապետյանի գումարներն են (մոտ 8 մլն ԱՄՆ դոլար), որոնք նա տվել է Ենոքյանի ազգականներին:

Գոհարիկ Ենոքյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, որ Կարո Կարապետյանին վերադարձվել են նրա գումարները: «Ում տվել է, նրանից էլ պիտի ստանա, նա արդեն ստացել  է, պրոստը… չգիտեմ, առաջին օրվանից տեղյակ չեմ այդ թեմայից եւ չեմ  էլ ուզում այդ թեմայից խոսել»,- ասել է Ենոքյանը: Մյուս կողմից էլ Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հակառակ հայտարարությունն է արել: «Ես գումար չեմ ստացել, բայց ստանալու եմ, քանի որ դա այն գումարը չէ, որ ինձանից վերցնեն ու չտան»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս