ՀՀԿ-ն, ի նշան դեմոկրատիայի, նախընտրեց անկուսակցական թեկնածուների. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հետաքրքիր օրինաչափությամբ` հունիսի 7-ին ոչ միայն Աբովյանում եւ 20 համայնքներում են ընտրություններ, այլեւ` Թուրքիայում: Բայց ավելի հետաքրքիր է, որ ՀՀԿ-ն որոշել է նոր մոտեցում հանդես բերել ՏԻՄ ընտրություններում՝ նախընտրելով անկուսակցական թեկնածուներին, որպես դեմոկրատիայի նշան:

Կուսակցությունները թեկնածուներ չեն առաջադրում, արդյունքում Հայաստանը միակուսակցական երկրի է վերածվում, ուստի հունիսի 7-ին ՀՀԿ-ն Ալավերդում, Աբովյանում,  Արտաշատում պաշտպանում է անկուսակցականների: «Երբ հարկ լինի, կդառնան ՀՀԿ»,- ասում են ՀՀԿ-ում: Ի դեպ, սեպտեմբերի 13-ին քաղաքապետ կընտրեն Սպիտակ, Մարալիկ, Իջեւան քաղաքները»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս