Գալուստ Սահակյանը բացահայտեց Նաիրա Զոհրաբյանի գաղտնիքը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մենք գրել էինք, որ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, հակառակ խոստումին, Տիգրան Ուրիխանյանին հանել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի կազմից։ Ինչին հաջորդեց ԲՀԿ-ի վրդովված արձագանքը՝ նման բան չկա։ Երեկ երեկոյան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանել է Տիգրան Ուրիխանյանի 3 շաբաթ առաջ գրած հարցումին ու հաստատել մեր տեղեկությունը, որ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակությունից նրան դուրս է մղել ԲՀԿ խմբակցության ղեկավարը: Գրիգորիչը պատասխանել է, որ թեկնածուներին ներկայացրել է խմբակցության ղեկավարը, ինքն ընդամենը հաստատել է»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս