«Բիզնես չունեցող» Սամվել Ալեքսանյանն իրեն պատկանող հիվանդանոցում անվճար վիրահատությունների շարք է հայտարարել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մամուլը առիթ ունեցել է գրելու, որ Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը իր համայնքի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներին անձնագրերով օրը մի քանի լավաշ է անվճար տրամադրում: Պարզվում է՝ բարեգործական այս ակցիան միակը չէ, որ «բիզնես չունեցող» (նա է այդպես հայտարարում) պատգամավորն իրականացնում է: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ հիմա էլ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Մալաթիա» բժշկական կենտրոնում սկսվել է անվճար վիրահատությունների շարք: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները կարող են անձնագրերով ներկայանալ հիվանդանոց և ճողվածքի անվճար վիրահատության ենթարկվել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս