«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նորք-Մարաշում եկեղեցու հարևանությամբ, լայն թափով մի գեղեցիկ, սպիտակ առանձնատան շինարարություն է ընթանում: Տարածքում ապրողները մեզ փոխանցեցին, որ այն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանինն է: Մարզպետը, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց նոր առանձնատուն կառուցելու մասին լուրերը: Աշոտ Ղահրամանյանը տներ և տարածքներ ունի ոչ միայն Երևանում, այլև Արմավիրի մարզում, հսկա գոմեր՝ հայրենի գյուղում: Ի դեպ, վերջին շրջանում մարզպետը չի իջնում լրատվափջոցների էջերից:
Մեր տեղեկություններով, նրա գործունեության վերաբերյալ Գլխավոր դատախազություն մի քանի գրություն է մուտք եղել, որպեսզի ստուգեն՝ արդյոք առկա է պաշտոնական դիրքի չարաշահում, թե ոչ: Առայժմ հայտնի չէ՝ իրավապահներն ինչպես կվարվեն այդ ահազանգերի հետ, նյութերը կուղարկվեն ՀՔԾ, որտեղ, ի դեպ, վարչության պետ է աշխատում նրա եղբորորդին, թե 66-ամյակը բոլորած մարզպետին կուղարկեն թոշակի»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։