Ժողովուրդ. Բժիշկ Հովասափյանը հերքում է, որ Հայրապետյանն իրեն ծեծել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ոստիկանությունն ուսումնասիրություններ է կատարում պարզելու, թե արդյոք ճիշտ են մամուլի հրապարակումները, որ նոյեմբերի 14-ին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը “Փյունիկ” ֆուտբոլային ակումբի բժիշկ Վարդան Հովասափյանին այնպես է ծեծել, որ դեմքը կարված է, ծնոտը` կոտրված: Ավելին, նրան աշխատանքից հեռացրել են, քանի որ “Գանձասար”-“Փյունիկ” խաղի ընթացքում ծանր վնասվածք ստացած Ղուկաս Պողոսյանին պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերելև լինելով ոչ սթափ վիճակում (խնջույքային տրամադրությամբ):
Երեկ “Ժողովուրդ”-ը հեռախոսազրույց է ունեցել բժիշկ Հովասափյանի հետ, ում գտնվելու վայրը մի քանի օր է` անհայտ էր: Բժիշկն ասաց, որ իրեն իսկապես հեռացրել են աշխատանքից, քանի որ “մի փոքր խմիչք էինք օգտագործել”: Ինչ վերաբերում է ծեծին, ապա նշեց. “Հայրապետյանը հանդիպել է բոլորիս հետ, զրուցել և ճանապարհ է դրել, ուրիշ ոչ մի բան չի եղել”: Թերթի հարցին, թե ինչու որևէ մեկի հետ կապի դուրս չի գալիս, Վ. Հովասափյանը պատասխանեց. “Ուղղակի հիմա իմ տրամադրությունն ընկճված է, որ իմ աշխատանքն եմ կորցրել և դա այն բնագավառն էր, որը սիրում էի և աշխատում էի”:




Լրահոս