Գյուղացիները կարծում են, որ 28-ամյա Լևոնին սպանել են, իսկ իրավապահներն այլ վարկած ունեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի Մայիսյան գյուղից Քեթի տանող հատվածում այս գիշեր հայտնաբերվել է Մայիսյանի բնակիչ 28-ամյա Լևոն Սերոբյանի դին:

Armlur.am-ի հետ զրույցում գյուղի ղեկավար Հակոբ Բաղդասարյանը հայտնեց, որ երիտասարդը, իր տեղեկություններով, որևէ քրեական պատմությունների մեջ ներքաշված չի եղել, որպես կանոն` կռիվների կամ վիճաբանությունների մասնակից ևս չի եղել. «Նորմալ, շնորհքով ընտանիքից է: Չենք կարծում` նրան սպանած լինեին: Երևի, հանկարծամահ է եղել»:

Մեր զրուցակցի խոսքով, ինքը տեղյակ չէ` Լևոնը առողջական խնդիրներ ուներ, թե ոչ: Նա հայտնեց նաև, որ մահացած համագյուղացին ամուսնացած չէր, ընտանիքի հետ էր ապրում:

Ի դեպ, Aravot.am-ի տեղեկություններով, Մայիսյան գյուղում տարածված խոսակցությունների համաձայն, երիտասարդին սպանել են, սակայն, ըստ իրավապահների նախնական վարկածի, նա հանկարծամահ է եղել:




Լրահոս