“Հրապարակը” գրում է, թե ԱԺ աշխատանքների մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ նիստերին ամենաշատը բացակայել է Գագիկ Ծառուկյանը, որն այս գումարման ընթացքում դեռ ոտք չի դրել խորհրդարան: “Ճիշտ էլ անում է, որ չի գալիս, այդ բացակայությունները ոչ մի հետեւանք չունեն”,- մեզ հետ զրույցում ասաց մի ԲՀԿ-ական:
Բանն այն է, որ հերթական նստաշրջանի ավարտից հետո, մեկ շաբաթվա ընթացքում համակարգիչը հաշվում է, թե քվեարկությունների կեսից ավելին ով է անհարգելի բացակայել, ինչ փաստաթղթեր է ներկայացրել, եթե չի ներկայացրել, ապա ԱԺ նախագահի թույլտվությամբ անհարգելի բացակայածի հարցը մտնում է ԱԺ լիագումար նիստ` մանդատից զրկելու հեռանկարով:
Ընդ որում, բացակայությունների համար կարող է լինել նաեւ ԱԺ նախագահի բանավոր թույլտվություն, ասենք` որեւէ երկիր բուժման մեկնելիս, որովհետեւ այդ երկրները “բյուլետեն” չեն տալիս, ինչպես, ասենք, նախորդ գումարման ողջ ընթացքում Տիգրան Արզաքանցյանի դեպքն էր: Իսկ այս տարի նման թույլտվություն ստացել է ԲՀԿ-ից Վահագն Մախսուդյանը: ՀԱԿ-ից Հրանտ Բագրատյանը երբեմն թույլտվություն է վերցնում` արտերկրում դասախոսելու համար:
Պառլամենտարիզմի արդի պատմության ողջ ընթացքում ԱԺ-ում որեւէ պատգամավոր բացակայությունների պատճառներով չի զրկվել մանդատից, անգամ աշխատավարձը չեն պահել: Ավելին` նման հարց ԱԺ լիագումար նիստ չի հասել: Ու քանի որ չկա նաեւ պատգամավորի հետկանչի մասին օրենք, այլեւս կարեւոր չէ` պատգամավորը որ ,կետովե է բացակայել նիստերից` բանավոր թույլտվությա՞ն, արտերկրում դասախոսություն կարդալո՞ւ, թե՞ մեկ այլ: