ՀԺ. Ժառանգությունը Ալեքսանդր Արզումանյանին հետ է կանչում իր պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ “Հայկական ժամանակ” թղթակցին հայտնի է դարձել, որ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն արդեն Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանին գրություն է ուղարկել խմբակցության անդամ, “Ազատ դեմոկրատներ” կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանին Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հետ կանչելու մասին: Սույն հարցը, սակայն, կքննարկվի Աժ նախագահի արձակուրդից վերադառնալուց հետո: Խնդրի շուրջ երեկ չի հաջողվել զրուցել ոչ Հակոբյանի, ոչ էլ Արզումանյանի հետ:
Ըստ որոշ տեղեկությունների, մտադրություն կա գյուղատնտեսության հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀԿ-ական Տաճատ Վարդապետյանին տանել արտաքին հարաբերությունների հանձնաժողով՝ որպես փոխնախագահ, իսկ գյուղատնտեսության հանձնաժողովի փոխնախագահ դարձնել ,Ժառանգությանե ներկայացուցչին:
Հիշեցնենք, սակայն, որ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն անցյալ շաբաթ “ՀԺ” թղթակցին բացատրել էր, որ հանձնաժողովները ձևավորվում են նստաշրջանի սկզբում՝ ըստ Դոնթի բանաձևի, և խմբակցությունում հետագա փոփոխությունները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ ղեկավար կազմի վրա:




Լրահոս