Դան Ուայթը FOX Sports 1 հեռուստաալիքի UFC Tonight երեկոյան շոուի ժամանակ մի քանի հետաքրքրաշարժ նորություններ է հայտնել:
Նախ՝ կազմակերպությունը կողմնորոշվել է, թե որտեղ ու երբ պետք է անցկացնի UFC 191: Մրցաշարը կանցկացվի Լաս Վեգասի MGM Grand Garden Arena-ում սեպտեմբերի 5-ին:
Երկրորդ՝ միջին քաշային կարգի Լյուկ Ռոկհոլդը պաշտոնապես հայտարարվել է №1 տիտղոսի թեկնածուն: Ցավոք, դեռևս պարզ չէ, թե երբ Լյուկը կփորձի խլել չեմպիոնական գոտին Քրիս Վայդմանից:
Եվ երրորդ՝ UFC-ի ղեկավարը հայտարարել է մենամարտը, որում Դանիել Կորմյեն առաջին անգամ կպաշտպանի իր տիտղոսը: Նրա մրցակիցը կլինի UFC-ի աստղ Ալեքսանդր Գուստաֆսոնը: