Ջերմաստիճանը կշարունակի նվազել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 16-ին, 17-ին, 18-ին գիշերը Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում` մինչև  -2 աստիճան ցուրտ: Հանրապետության տարածքում` նոյեմբերի 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-20-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին` արևելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ին գիշերը կնվազի` 2-4, 19-ին գիշերը նույնքանով կբարձրանա: 19-20-ին ցերեկը ջերմաստիճանը կնվազի 4-5, արևելյան շրջաններում 7-8 աստիճանով: Երևան քաղաքում` նոյեմբերի 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 19-20-ին կդիտվի ամպամածության ավելացում, էական տեղումներ չեն սպասվում:




Լրահոս