Նոյեմբերի 15-ին, ժամը 15.50-ին, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս և հայտնել, որ ինքը Արցախյան պատերազմի մասնակից է և Դրոյի փողոցում գտնվող կաթի գործարանի դիմացի աղբարկղի մոտ զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է լուսաձայնային 1 գլանակ, 1 ծխագլանակ, “Ֆ-1” տիպի 1 նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի 1 պայթուցիչ և տարբեր տրամաչափի 205 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Զինամթերք՝ աղբարկղի մոտ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ