«Ժամանակ» թերթը գրում է. «ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը ՀԷՑ-ի իրականացրած թալանին առնչվող մեր հարցին ի պատասխան՝ ասաց, որ այդ ընկերությունն է դարձել «Միասնություն» դաշինքի փլուզման պատճառը: «Ինչի էր պետք ժամանակին Բաշխիչ ցանցը վաճառել օֆշորային ընկերության, որն էլ թանկ գներով այն վաճառեց ռուսական ընկերության: Այդ ժամանակ ՀԺԿ-ն հստակ դեմ էր արտահայտվում, և դրա պատճառով լուրջ խնդիրներ առաջացան «Միասնություն» դաշինքում: Դա էր դաշինքի փլուզման պատճառներից մեկը», – ասաց Դեմիրճյանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։