«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, վերջին շրջանում սկսել է լրջորեն զբաղվել իր իմիջով: Ըստ նույն տեղեկությունների՝ նախարարի կինը հատուկ մասնագետներ է վարձել, որոնք նրան խորհուրդ են տալիս, թե ինչպես իրեն դրսեւորի այս կամ այն իրավիճակում, ինչպես պատասխանի հարցադրումներին եւ այլն:
Ըստ լուրերի՝ քանի դեռ ՀՀ գլխավոր դատախազությունը չի պատասխանել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դիմումին, Ռուզաննա Խաչատրյանն այդ ընթացքում փորձում է հնարավորինս սահմանափակել իր շփումները` ձգտելով նաեւ հեռախոսազանգերին չպատասխանել: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց այս տեղեկությունները ճշտել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, սակայն մեզ այդպես էլ չհաջողվեց նրա հետ կապվել: Ի դեպ, վերջին շրջանում Ա. Հովհաննիսյանը հնարավորինս խուսափում է լրագրողների հետ շփումից եւ հարցերին պատասխանելուց, ինչը, սակայն, նրա պաշտոնեական պարտականությունն է: Փոխարենը ակտիվորեն տարածում է Պնախարարի կնոջ գրառումները համացանցում»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: