Այսօր ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Կարսոնե քաղաքում երկու քաշային կարգերում աշխարհի նախկին հայազգի չեմպիոն 39-ամյա Վախթանգ Դարչինյանը հերթական փորձն է ձեռնարկում նվաճելու թվով երրորդ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նա կհանդիպի 28-ամյա արգենտինացի Խեսուս Կուելլարի հետ: Վիճարկվելու է կիսաթեթև քաշային կարգում WBA (Regular) գոտին:
Այդ երեկոյի մեկ այլ մենամարտում կհանդիպեն երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն 31-ամյա ամերիկացի Ռոբերտ Գերերոն ու Ահարոն Մարտինեսը: