Ժեզուշը պաշտոնապես ներկայացվել է որպես «Սպորտինգ»-ի մարզիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժորժե Ժեզուշը պաշտոնապես ներկայացվել է որպես «Սպորտինգ»-ի գլխավոր մարզիչ: 60-ամյա մասնագետը, ով նախկինում գլխավորում էր «Բենֆիկա»-ն, երեք տարվա պայմանագիր է ստորագրել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Այսօր սկսվել է «Սպորտինգ»-ի կյանքի նոր փուլը: Ժեզուշը գիտի` ինչպես օգտագործել Պորտուգալիայի լավագույն ֆուտբոլիստների տաղանդները: Մենք բարձր ենք գնահատում նրա փորձը: Նա շնչում և ապրում է ֆուտբոլով», – նշել է ակումբի նախագահ Բրունո դե Կառվալյոն:




Լրահոս