Վանաձորում քույրը դանակի մի քանի հարվածով սպանել է եղբորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ՝ նոյեմբերի 18-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում, Ոստիկանության Վանաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նարեկացի 24/1 հասցեում վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում մահացած անձ կա:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 38-ամյա Տարոնուհի Ավետիսյանը դանակի մի քանի հարվածով սպանել է իր եղբորը՝ 45-ամյա Գարեգին Ավետիսյանին: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրօր-ի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով: Ոստիկանները եղբորը սպանած քրոջը տեղափոխել են ոստիկանության Վանաձորի բաժին: 




Լրահոս