Բնապահպանական պետական տեսչության կողմից նոյեմբերի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 670 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 9 որոշում եւ հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված շուրջ 3.64 միլիոն դրամի վնաս:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Լոռու ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման վերաբերյալ գործի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում 50 հազար դրամի չափով եւ հաշվարկվել է 54 հազար դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս:
Կոտայքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման վերաբերյալ գործի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 49.5 հազար դրամի վնաս:
Հողերի պահպանության ոլորտ
Կոտայքի Տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար կայացվել է վարչական տուգանքի 1 որոշում 50 հազար դրամի չափով:
Կենսաբազմազանության, հողերի թափոնների եւ վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 1 ֆիզիկական անձի նկատմամբ վարչական տուգանքի 1 որոշում 50 հազար դրամի չափով եւ հաշվարկվել է 60 հազար դրամի վնաս:
Սյունիքի տարածքային բաժնի կողմից ,ԴԳՄՔե ՓԲ ընկերության պոչամբար տանող թափուկատարի վթարի հետեւանքով հողի աղտոտման համար հաշվարկվել է 2.88 մլն.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ապօրինի որս
Սյունիքի Տարածքային բաժնի վարույթին հանձնված գործով որսի կանոնների խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված հրացանը հանձնվել է ոստիկանությանը:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Անտառների վերահսկողության բաժնի կողմից շրջայցերի ընթացքում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար 4 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 400 հազար դրամի ընդհանուր վարչական տուգանքի չորս որոշում եւ հաշվարկվել է շրջական միջավայրին 600 հազար դրամի ընդհանուր վնաս։
Ընդհանուր առմամբ բնապահապանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.36 միլիոն դրամ: