Նոյեմբերի 17-ին կայացել է Գավառի Ս. Կարապետ եկեղեցու օծման արարողությունը, որն այս տարվա ընթացքում ամբողջությամբ վերանորոգվել է: Եկեղեցին կառուցվել է 1848 թ. Բայազետից ներգաղթած մեր հայրենակիցների կողմից՝ գլխավորությամբ Նոր Բայազետի հիմնադիրներ Արծրունի եղբայրների՝ Բարսեղ եւ Մկրտիչ աղաների: Եկեղեցու նորոգության աշխատանքների նմասնակցեցին ոչ միայն գավառցիները, այլ նաեւ այլ բնակավայրերից բազում հայորդիներ՝ դարձնելով այն հավաքական մի ձեռնարկ:
Օծվել է Գավառի Ս. Կարապետ եկեղեցին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ