Նախագահական ընտրություններում կառաջադրվի 3 թեկնածու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կանխատեսմամբ՝ գալիք նախագահական ընտրություններում կառաջադրվի երեք թեկնածու՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, “Բարգավաճ Հայաստան” կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, և “Ժառանգության” ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը։
 
Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նա նշեց, որ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության և “Հայ ազգային կոնգրես” դաշինքի մեջ կառաջանա միտում՝ կոնսոլիդացվել ինչ-որ քաղաքական ուժի առաջարկած ծրագրի շուրջ, որը կարող է լինել հենց ԲՀԿ-ն:
 
Նրա խոսքով՝ գալիք նախագահական ընտրությունների այս անգամվա ինտրիգը ԲՀԿ-ի շուրջ է։ “Որովհետև բոլորն էլ հասկանում են, որ այն կարող է բեկում մտցնել քաղաքական դաշտում, և բոլորը սպասում են՝ ինչ որոշում կկայացնի ԲՀԿ-նե”,- ասաց Երվանդ Բոզոյանը:
 
Առաջիկա նախագահական ընտրություններից քաղաքագետը ակնկալում է նոր փոփոխություններ։ “Հասարակությունը պետք է, ի վերջո, զգա, որ 2013-ի փոփոխություններն իր համար կարևոր են լինելու: Այս ընտրությունները կցանկանայի՝ տարբերվեին ոչ թե այն առումով, որ ավելի շատ ընդդիմիր գաղափարներ առաջ բերեին, այլ փոփոխություններ առաջարկվեին առաջընթացի համար”,- ընդգծեց Երվանդ Բոզոյանը:




Լրահոս